211652_close_icon
views-count7959 դիտում article-date 00:03 13-03-2017

«Ռեալի» երկրպագուն ստորագրահավաք է նախաձեռնել` «Բարսա»-ՊՍԺ հանդիպումը վերախաղարկելու համար

«Ռեալի» երկրպագու Լուիս Մելենդո Օլմեդոն Change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-ՊՍԺ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/09/1060975/]հանդիպումը[/url] (6:1) վերախաղարկվի: Հիշեցնենք, որ կատալոնացիները առաջին խաղում պարտվել էին 0:4 հաշվով, իսկ պատասխան խաղի վերջում կարողացան անհրաժեշտ հաշվով հաղթել»: Օլմեդոն հանդիպման վերախաղարկումը անհրաժեշտ է համարում, քանի որ «մրցավարներն այդ խաղում լրջորեն վնաս են հասցրել ՊՍԺ-ին: Իսպանացին հանդիպման 20 դրվագ է ներկայացրել, որտեղ` իր կարծիքով, մրցավար Այտեկինը սխալ որոշումներ է կայացրել կատալոնացիների օգտին: Ներկա պահին նախաձեռնությունը ստորագրել է 100 հազ. մարդ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր