Առը քեզ խոշորացում. Դռնեն դուրս կընենք, պատուհանեն ներս կը մտնե. Գևորգ Մուրադյան
Գևորգ Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առը քեզ խոշորացում
«Դռնեն դուրս կ'ընենք, պատուհանեն ներս կը մտնե»
Են մարդը, ով շուրջ 1200 բնակչություն ունեցող համայնքում ստացել է ընտրողների վստահության ընդամենը 25 քվեն, նշանակվել է վարչական ղեկավար:
Նույնիսկ այն դեպքում է 25 քվե վաստակել, երբ ընտրություններից ընդամենը, բառիս բուն իմաստով 2 օր առաջ իփր լավություն է կազմակերպել գյուղացիներիս ու հողերի սեփականաշնորհման գործընթաց կազմակերպել:
Նույնիսկ այն դեպքում է 25 քվե վաստակել, երբ ընտրություններից մեկ շաբաթ առաջ գյուղում ֆինանսական օգնություններ է բաժանել:
Են մարդը, ով 30 տարի ղեկավարել է համայնքը, բայց համայնքը զուրկ է եղել կենսական նշանակության հասարակական տրանսպորտից, փոխարենն իր ընտանիքի անդամին ձևակերպել իրեն որպես վարորդ, որ համայնքից 60.000դր. ավել քերի, նշանակվել է վարչական ղեկավար:
Են մարդը, ով իր սեփական գյուղի տարիների խնայված միջոցները` նախատեսված այդքան գյուղի համար կարևոր սգո \ հանդիսությունների սրահի համար, (որ տանիք չունենք հոգեհաց տալու, 2022թ-ին չարչիություն ենք անում), չկամենալով իր իսկ գյուղացուն, տվել է հարևան ավելի մեծ և ապահովված գյուղերին, (իհարկե հարգանքով հարևան գյուղերին, Ձեզ հալալ լինի) այսօր նշանակվել է վարչական ղեկավար:
Են մարդը, ով պատրաստի, կահավորված, մանկապարտեզը տարիներ շարունակ, մինչև այսօր ընդունակ չի եղել շահագործելուն, այսօր նշանակվել է վարչական ղեկավար:
Են մարդը, որ գյուղացու սեփական հողը (սեփականության վկայականը ձեռքը) վերցրել և վաճառել է այլ քաղաքացու, այսօր նշանակվել է վարչական ղեկավար:
Են մարդը, որ համայնքապատկան 3000 և ավել հեկտար հողը 30 տարի մսխել է, այսօր նշանակվել է վարչական ղեկավար: (Նկարում գյուղի գերեզմանոցն է, տեղ չի թողել մեծացող, ծերացող գյուղում մարդկանց հողին հանձնելու համար, սմ առ սմ դա էլ է վաճառել:)
Են մարդը, որ մինչև այսօր գյուղացուն հաթաթա է տալիս հաշվեհարդարով, իրեն չընտրելու համար, այսօր նշանակվել է համայնքի ղեկավար:
Ախր ո՞րն ասեմ
1200 հոգանոց գյուղում էլ տղամարդ չկա՞ր, արժանապատիվ կին, մայր, քույր չկա՞ր: Սաղս մեռա՞ծ էինք:
Հետո էլ կդժգոհեք ընտրությունների պասիվ մասնակցությունից, է ակտիվ եղան, է պատմեցին իրենց 30 տարվա դարդը, էլ ո՞նց ասեն, էլ ո՞նց պատմեն, է արդյունքն ի՞նչ եղավ:
Իշխանությունը չի պատժում, ժողովուրդնա պատժում ընտրություններով, բայց էլի իշխանությունը գալիս թևերն է փռում..... էս ի՞նչ մարտավարությունա տղերք, էս ի՞նչ մարտի մեջ եք ժողովրդի հետ, էդ ի՞նչ հեղինակավոր, էդ ի՞նչ պաշտոնի, էդ ի՞նչ ազդեցիկ մարդա միջնորդել տվյալ մարդու համար, որ ժողովրդի միջնորդությունից վերադասա, հարգանքներս էդ մարդուն, այ իրան էլա <<հալալ>>:
Խի՞ տղերք, սենց ու՞ր, լավ էս մարդնա փորի, աթոռի մարդ: Ինքը թքած ունի, որ մերժված հայացքների ուղեկցությամբա առավոտյան լավագույն դեպքում 11-ին իրան գցելու էդ աթոռին: Տղեք, բա դու՞ք, նշանակողներդ: Ի՞նչ անալիզ եք արել, ո՞նց եք չափել ու կտրել, ի՞նչ ставка եք արել տղերք, ի՞նչ հույս եք կապել ես մերժված մարդկանց հետ, որ էս արդյունքները տեսնելուց հետո մեր գլխին եք էլի բերել ու կապել:
P.S. - Ինձ չճանաչողներին -
Թե ես, և թե իմ հարազատ-բարեկամներից, (գյուղում չունեմ էլ իհարկե) իմ ընկերներից ոչ ոք չի հավակնում այդ պաշտոնին:
Դուք իմ թշնամին իհարկե չեք, դուք էլ եք իմ գյուղացին, դուք էլ եք իմ հայը, դուք էլ եք իմ դիմագիծը, իմ հավաքական կերպարը, դուք մի քիչ ագահն եք, ես էլ գուցե մի քիչ չարը, բայց դուք էդ աթոռը չեք վայելելու, դուք իմ գյուղացուն տված հաթաթան չեք մարսելու, դուք իմ, իմ ընկերների, իմ աշակերտների` Մարտինչիկի, Արմենչիկի էսօրվա` 21-րդ դարի, 2022թ-ի դրությամբ անտրանսպորտ ուսանողության, սառնամանիքին ավտոստոպով դասի գնալ-գալը չեք մարսելու: Մեր մատղաշ երեխեքին անպարտեզ փողոցներում թողնելը, կորսված տարիները չեք մարսելու: Դուք Անդրանիկի արյունով պահած, կյանքը էդ հողի համար տված մեկ միլիմետրի հետ անգամ, սենց վարվելու իրավունք չունեք։
Ես հասկանում եմ տղերք, որ դուք ուսանող տարիներին Ձեր տաքուկ ավտոներով, կամ ձեր բակից 30 րոպեն մեկ շարժվող գազելներով եք դասի գնացել ու եկել, Ձեզ էլ հալալ լինի, բայց իմ` 6 տարվա առավոտյան 08:30-ով մայրաքաղաք հասնելու ձմռան ցրտերում արհամարած մարդուն, հալալ չի լինի:
Ես դեռ 2006 թվականին մու՜թ-մու՜թ լուսաբացին ճանապարհին կանգնում էի, որ հազարից մեկ անցնող մեքենան բարի կամք դրսևորեր, որ հասնեմ առաջիկա մարզկենտրոն հասնող տրանսպորտին, իսկ համայնքապետս դեռ այդ տարիներին 20-30.000$-ոց ամենագնացով Երևաններից նոր ետ էր գալիս լուսադեմին:
Չեք կարողանալու, գյուղացիսա ընկած իր հողի հետ կռվով, իր ասելիքը ասելա դեկտեմբերի 5-ին, ես հատուկ Ձեր համար լի՜քը ժամանակ ունեմ:
Այս փուլում այսքանը
Աստված մեր երկրին պահապան, մենք` մեզ պահապան»։