211652_close_icon
views-count838 դիտում article-date 19:24 20-04-2023

Գետինը մտնե՛ս պետությունը խայտառակող և դեպի կործանում տանող անհայրենիք քայլարած․ Ռուբեն Հակոբյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասում է պետք լինի՝ կթքեմ...

Այ հավերժ մարմնավաճառ՝ դու արդե՛ն թքել ես։ Դու արդեն թքել ես թե՛ քո, թե՛ քո թիմի, թե՛ ԱԺ-ի և, մեծ հաշվով, դու թքել ես մեր պետությա՛ն վրա։
Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ քո թքելու մասին արդեն մի շարք սարկազմիկ վերլուծություններ ու հրապարակումներ են արել...

Քո արարքի պատճառով աշխարհը ծաղրում, իսկ թշնամին, քեզ հետ միասին, թքում է մեզ վրա...
Պետության համապատասխան կառույցները քրեաքաղաքական գնահատական չտալով քո՝ «քաղքի տղա» երկոտանու խայտառակ արարքին, իրավական ինդուլգեցիա տվեցին թքելու և անպատիժ մնայու գործընթացին, ինչը նշանակում է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է թքել որևէ իշխանավորի և, առաջին հերթին քո դեմքին, ու մնալ անպատիժ՝ արդեն իսկ քո կողմից ձևավորված ավանդույթի ուժով։
Գետինը մտնե՛ս պետությունը խայտառակող և դեպի կործանում տանող անհայրենիք քայլարած...»։
 

Նմանատիպ նյութեր