211652_close_icon
views-count1645 դիտում article-date 13:10 10-03-2022

Փրկարարները մարտի 6-9-ը արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 6-9-ը 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Բաշգյուղ, Արագածոտնի մարզի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 65 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր