211652_close_icon
views-count2954 դիտում article-date 14:04 21-02-2021

Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա (մարդատար և բեռնատար) դուրս են բերել արգելափակումից։

 Մ-2 ավտոճանապարհի Սիսիան - Զանգեր հատվածում ձնաբքի պատճառով փետրվարի 20-ին, ուշ երեկոյան խցանման մեջ էին հայտնվել և արգելափակվել մոտ 50 ավտոմեքենա։

Ըստ ղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կարգավորված է։

Նմանատիպ նյութեր