Օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է Մարիուպոլի ծննդատունը. «Ուկրինֆորմ»
Tert.am-ը գրում է. Մարիուպոլում ռուսական ավիացիայի հարվածի ժամանակ ոչնչացվել է քաղաքի կենտրոնում գտնվող ծննդատունը, հիվանդանոցը, մանկական և թերապևտիկ բաժանմունքը։ «Ukrinform»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ռազմական ղեկավար Պավլո Կիրիլենկոն։
«Ռուս օդաչուն, ով երևի չի վարանում իրեն մարդ անվանել, հենց նոր է քաշել ձգանը՝ հստակ իմանալով, թե ուր է թռչելու ռումբը։ Դադարիր քեզ մարդ անվանել»։ - հավելել է Կիրիլենկոն։
Մարիուպոլում ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հատնում է, որ ծննդատան պայթյունի հետևանքների վերաբերյալ իրեղեն ապացույցներ է հավաքում՝ Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար:
«Այսօր ռուսական զորքերը ավիառումբ են նետել հիվանդանոցի և ծննդատան տարածքում, որտեղ երեխաներ և կանայք են եղել։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։ Եվս մեկ ավիահարված եղել է մոտակայքում՝ քաղաքի կենտրոնում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։