Պակիստանում օդային հարվածի հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր
Պակիստանում օդային հարվածի հետևանքով ավելի քան 30 զինյալ է զոհվել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն:
Փոխանցվում է, որ օդային հարվածը տեղի է ունեցել երկրի հյուսիսային շրջանում՝ Աֆղանստանի սահմանի մոտ: Ճշտվում է զոհվածների ինքնությունը:
Նշենք, որ ընդամենը 1 օր առաջ սահմանի մոտ պայթյունի զոհ էր դարձել 6 մարդ: