211652_close_icon
views-count15214 դիտում article-date 21:48 09-03-2022

Ուշադրություն. սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Ուշադրություն

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ի կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Հանրապետության տարածքում`

Մարտի 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 10-12-ը սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։
Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր