211652_close_icon
views-count1375 դիտում article-date 22:55 30-01-2014

Հայաստանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց

Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության տարածքում` հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, բուք: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով: Երևանում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 2-ին հնարավոր է տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր