211652_close_icon
views-count2504 դիտում article-date 12:58 08-03-2022

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում հերոսածին մայրերին, ովքեր զավակին են նվիրել Հայրենիքին․ Գագիկ Ծառուկյան

Կանանց միջազգային տոնի առթիվ շնորհավորակա ուերձ է հղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ուղերձումաված է.

«Սիրելի՛ կանայք, թանկագի՛ն մայրեր և քույրեր,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ հայ կինը համարվել է օջախը շենացնողն ու վառ պահողը: Այսօր էլ ձեր շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ձեր անկոտրում կամքի շնորհիվ է, որ մենք ունենք այսպիսի հայրենանվեր սերունդ:

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում հերոսածին մեր մայրերին, ովքեր ամենաթանկը՝ իրենց զավակին են նվիրել Հայրենիքին:

Ջերմորեն շնորհավորում եմ մեր զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են Հայոց բանակում: Թո՛ղ ձեր որդիների գարունները հարատև խաղաղ լինեն:

Սիրելի՛ կանայք,
Ձեր քնքշությունն ու բարությունն այս աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում: Շնորհակալ ենք ձեր անվերապահ նվիրումի համար:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր