2829 դիտում
23:49 13-06-2021
Երախտագիտությունս եմ հայտնում ձեր աջակցության և պարտավորեցնող բարձր վստահության համար. Արման Թաթոյան
«Սիրելի´ հայրենակիցներ,
Երախտագիտությունս եմ հայտնում ձեր աջակցության և պարտավորեցնող բարձր վստահության համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մի քանի օր առաջ Հայաստանում Գելլափ (Gallup) Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի (MPG) ընկերությունը հրապարակեց հարցման արդյունքներ, համաձայն որի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջատար է հանրային վարկանիշով:
Ընկերության նախորդ մի քանի հարցումների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր վարկանիշը ամիսների ընթացքում աճել է` պահպանելով բարձր դիրք:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute- IRI) հարցումները նույնպես մեր աշխատանքի կարևոր արդյունք են ցույց տալիս. 2021 թվականի փետրվարի հարցման տվյալներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է` Հայոց բանակից հետո:
Իսկ դեռ 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահել է հարցված մարդկանց 63 տոկոսը:
Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինչպես անձամբ ինձ, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմի համար:
Այն մեզ առավել է պարտավորեցնում լինել ուշադիր սեփական խոսքի արժեքի նկատմանբ ու հետևողական` գործի նկատմամբ:
Շնորհակալություն նշածս ընկերություններին` Մարդու իրավունքների պաշտպանին հարցումներում ընդգրկելու համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
13:25 08-03-2021
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնորհավորել է կանանց
9273 դիտում
17:22 27-10-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության և բարձր վստահության մասին
Այս բաժնից
661 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին