211652_close_icon
views-count3749 դիտում article-date 23:26 07-03-2022

Էրեբունու քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել, որն իրացրին փետրվարի 27-ին: Նրանք առավոտյան ժամը վեցին Ռոստովյան փողոցում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու: Կասկածանքը հիմնավոր էր։ Բերման ենթարկվելուց կես ժամ առաջ 36-ամյա տղամարդը Ռոստովյան փողոցում կայանված արտասահմանյան համարանիշերով «Լեքսուս» մակնիշի մի մեքենայից գողացել էր կողային հայելիները՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը:
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները գողության դեպք բացահայտեցին նաև մարտի լույս 4-ի գիշերը։ Նրանք Սարի թաղի 5-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 04.00-ի սահմաններում գողացել է Խորենացու փողոցում կայանված «Նիսանի» կողային հայելիների ապակիները:
Երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր