211652_close_icon
views-count4566 դիտում article-date 19:44 07-03-2022

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4993 խախտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 28-ից մարտի 7-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4993 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 101 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 90, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 81 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 79-ի՝ համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 101 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր