211652_close_icon
views-count10826 դիտում article-date 13:54 19-05-2021

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 1000-ից ավելի խախտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 14-ին ու 15-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սևան, Աշտարակ, Արմավիր, Հրազդան և Կապան քաղաքներում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1000-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 45 ավտոմեքենա։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 61, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 23, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 102, թաղանթապատված դիմապակիով՝ 25 մեքենա։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։ 

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր