211652_close_icon
views-count2150 դիտում article-date 15:48 06-03-2022

«Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռադիոկայանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մարտի 4-ին ՌԴ դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի վերաքննիչ դատարան՝ ՌԴ-ում վերոնշյալ մեդիա կորպորացիայի շահերը ներկայացնող RSE/RS ՍՊԸ-ի հարկադիր սնանկացման պահանջով։

Հայտարարության մեջ նշվում է, որ «այս գործողությունները «Ազատություն» ռադիոկայանի և  «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու այլ նախագծերի խոչընդոտման՝ տարիներ շարունակվող արշավի գագաթնակետն են»:

Նմանատիպ նյութեր