993 դիտում
17:29 05-03-2022
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Արցախ
Մարտի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտոնում առաջին աշխատանքային այցս ՀՀ սահմաններից դուրս կատարեցի դեպի Արցախ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Արցախի պաշտոնյաների հետ, հանդիպել եմ սահմանամերձ գյուղի բնակիչների ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների, ծանոթացել նրանց խնդիրներին, այցելել եմ տեղահանված արցախահայության ժամանակավոր բնակության վայր, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց կարիքներին:
Հանդիպումներս սկսեցի արցախյան գործընկերոջս գրասենյակում: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ և մեր աշխատակազմերի մասնակցությամբ մանրամասն քննարկեցինք և նախանշեցինք առաջիկա համագործակցության երեք կարևոր ուղղությունները. Հայաստանում հաստատված տեղահանված արցախահայության, ներառյալ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության փաստերի հավաքագրումն ու միջազգային իրավասու մարմիններին ներկայացումը, ինչպես նաև Արցախի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստելը՝ տարբեր մեխանիզմներով:
Պարոն Ստեփանյանի հետ հայտնել ենք փոխադարձ հանձնառություն՝ շարունակելու հաստատությունների՝ արդեն ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը:
Աշխատանքային այցի ընթացքում ջերմ ընդունելության եմ արժանացել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի պաշտպանների փոխհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև հանդիպել եմ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք պաշտպանի հաստատությունների առջև դրված մարտահրավերներին ու հնարավորություններին առնչվող հարցերին, ապա հանդիպումը շարունակել ենք ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ՝ ունեցել մտքերի խիստ օգտակար փոխանակում»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր
3664 դիտում
12:18 22-02-2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում Արցախի իր գործընկերոջ հետ այցելել է զորամասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
910 դիտում
15:18 27-04-2023
ՄԻՊ-ը փորձելու է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Արցախ
Այս բաժնից
457 դիտում
17:15 26-07-2024
«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. Այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան
532 դիտում
17:05 26-07-2024
Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այցելել է Գեղարքունիքի մարզ