211652_close_icon
views-count80328 դիտում article-date 19:32 05-03-2022

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը 06-ով տապալել է արգելապատնեշն ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 13:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 64-ամյա Էդիկ Զուրաբյանը, իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Զուրաբյանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 64-ամյա Մարգարիտա Քոչինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական ֆումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
 
Ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված են ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուներ Սերգեյ Գյոկչյանն ու Արմեն Ալեքսանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում և խցանում տեղի չունենա:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գ. Բասմաջյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորը ամուսիններ են:
 
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
 
 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր