1614 դիտում
23:28 04-03-2022
«Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Գյումրիում
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը կներկայացվի Գյումրիում։ Մարտի 6-ին, ժամը 18:30 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կկայանա ֆիլմի մեծ պրեմիերան։ Միջոցառմանը կմասնակցեն, ելույթների խոսքերով հանդես կգան, ինչպես նաև հանդիսատեսի կարծիքները կլսեն ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Խաչատրյանը, պրոդյուսերը Դիանա Ավետիսյանը, ինչպես նաև կինոնկարի դերակատարները։
«Մեզ համար շատ կարևոր է, որ ֆիլմի Երևանից բացի ցուցադրվի նաև մարզերում, հատկապես՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում, և տեղի հանդիսատեսը ևս անմասն չմնա մշակութային իրադարձություններից։ Այդ իսկ հանգամանքը հաշվի առնելով՝ որոշել ենք անպայման ֆիլմը ներկայացնել հատկապես Գյումրիում և ամբողջ ստեղծագործական կազմով մասնակցել պրեմիերային»,-նշում է ռեժիսոր Ռոման Մուշեղյանը։
Հիշեցնենք, որ կինոնկարի երևանյան պրեմիերան կայացել է մարտի 1-ին։
«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
Ֆիլմի սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
Նշենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր
2061 դիտում
23:08 02-03-2022
Կայացավ «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան. հեղինակները պատմեցին կինոնկարի մասին
Այս բաժնից
397 դիտում
19:37 16-05-2024
Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
499 դիտում
19:23 16-05-2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին
400 դիտում
19:11 16-05-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ