211652_close_icon
views-count4910 դիտում article-date 16:10 04-03-2022

2020-ին ոչ ոք ռիսկ չէր անում դառնալ Սյունիքի մարզպետ, ես դա արել եմ, ես 24 ժամ եղել եմ սյունեցիների կողքին․ Մելիքսեթ Պողոսյան. Tert.am

Բոլորը գիտեն, թե 2020 թ-ին ինչ վիճակում էր գտնվում Սյունիքի մարզը, երբ ես զբաղեցրի մարզպետի պաշտոնը։ Այն ժամանակ կար Սյունիքի պաշտպանության, Արցախից տեղահանված շուրջ 25․000 բնակիչներին տեղավորելու խնդիրներ և դրան գումարվել էր առկա բարոյահոգեբանական, քաղաքական ծան վիճակը։

Հիմա դրեք նժարի վրա ու ծանրութեթև արեք, կտեսնեք երկու տարի առաջվա տարբերությունը։ Փառք Աստծո հիմա ամեն ինչը նորմալ է։

Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Դժվարին ժամանակներում եմ դարձել մարզպետ և ընդունել եմ դա որպես առաքելություն, որտեղ եղել են սյունեցիները, ես եղել եմ  նրանց կողքին։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են իմ կենսագրությանը,գիտեն, որ պատերազմի դաշտում ես մի մազաչափ շեղում չեմ տվել, մեկը չի կարող ասել՝ իմ որդուն տարել, թողել ես պատերազմի դաշտում։ Ես նամուս, թասիբի համար եմ ապրել  և իմ վերաբերմունքը հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվել։ 2020թ-ի դժվարին ժամանակներում ոչ ոք ռիսկ չէր անում դառնալ Սյունիքի մարզպետ, ես  24 ժամ եղել եմ սյունեցիների կողքին»,- ասաց Պողոսյանը։

Նա  նշեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել մարզպետի պաշտոնից և որևէ խնդիր չի եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր