211652_close_icon
views-count2241 դիտում article-date 19:44 03-03-2022

Մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Սկսում ենք խոսել ռուս ներկայացուցիչների հետ: Օրակարգում են հետևյալ հարցերը` անհապաղ կրակի դադարեցում, զինադադար, մարդասիրական միջանցքներ` ավերված կամ մշտապես  ռմբակոծված  գյուղերից ու քաղաքներից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար»,- գրել է Պոդոլյակը:

Բանակցությունները տեղի են ունենում Բելառուսում, որտեղ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուղղաթիռներով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր