1548 դիտում
10:43 01-03-2022
Անկա՞խ կլինի նորանշանակ ՄԻՊ-ը, թե՞ կախյալ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, նրա գրասենյակի գործունեությունից գոհ էր հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, եւ նման վարկանիշ պետական ոչ մի այլ կառույց այսօր չունի: Օմբուդսմենի գրասենյակը մեր երկրում իսկապես կայացած ինստիտուտ է, եւ դրանում մեծ է ոչ միայն Արման Թաթոյանի, այլեւ նախորդ երեք օմբուդսմենների՝ Լարիսա Ալավերդյանի, Արմեն Հարությունյանի եւ Կարեն Անդրեասյանի ավանդը:
Քանի որ այդ կառույցը միշտ լավ է աշխատել, պարզ է, որ գործադիր իշխանությունը եւ նրան ենթակա խորհրդարանական մեծամասնությունը դրանից մշտապես դժգոհ պետք է լինեին: Այդպես էլ եղել է 4 օմբուդսմենների եւ Հայաստանի երեք ղեկավարների ժամանակ: Հիշենք թեկուզ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, որը տրվել է Արմեն Հարությունյանի աշխատանքին՝ «նա իմ ամենաանհաջող կադրն է»: Ճակատագրի հեգնանք է, որ ՀՀԿ-ական պատգամավորները քարկոծում էին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին ճիշտ այնպես, ինչպես արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր խիստ դժգոհությունն էր հայտնում Արման Թաթոյանից: Ինչպես ասում են, noblesse oblige: ՔՊ-ականները նույնպես՝ անգամ այսօր, երբ Թաթոյանն այլեւս ՄԻՊ չէ, իներցիայով շարունակում են իրենց «պայքարը»:
Խորհրդարանական մեծամասնության կամքով մարդու իրավունքների պաշտպան է դարձել Քրիստինե Գրիգորյանը, որին կասկածում են իշխանությանը չափից դուրս մոտ լինելու մեջ: Նման կասկածներն էլ նորություն չեն. դրանք կային նախորդ 4 օմբուդսմենների վերաբերյալ, սակայն, բարեբախտաբար, հետո նրանք իրենց բարեխիղճ աշխատանքով ցրեցին բոլոր մտահոգությունները: Այնպես որ՝ անկա՞խ կլինի նորանշանակ ՄԻՊ-ը, թե՞ կախյալ, ցույց կտա նրա աշխատանքը: Ցանկալի կլիներ, որ նա, իր նախորդի նման, հատուկ ուշադրություն դարձներ սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր քաղաքացիների իրավունքներին:
Կմտնի՞ արդյոք Արման Թաթոյանը քաղաքականության մեջ, թե՞ ոչ՝ դա էլ դժվար է ասել: Այստեղ նույնպես կարող եմ իմ ցանկությունը հայտնել՝ չէի ուզենա, որ նման բան տեղի ունենար: Քաղաքականությունը Հայաստանում մի տեսակ «մանրացնում է» մարդկանց (եթե խուսափենք օտար բառից), դարձնում է նրանց միտքն ավելի կարճ ու պարզունակ, հոգին՝ փոքր, աղքատ, կրքերն՝ ավելի այսրոպեական: Այնպես որ, եթե ինձ հարցնեին, ոչ մի պարկեշտ, մտածող մարդու խորհուրդ չէի տա մաս կազմել այդ՝ գույներից զուրկ աշխարհին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2234 դիտում
10:49 14-10-2021
Հայաստանի՝ փաստացի չափազանց կախյալ վիճակը Մոսկվային միանգամայն ձեռնտու է․ «Առավոտ»
4069 դիտում
22:28 16-09-2024
«Ռադիո Ջան»-ի հաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը
2810 դիտում
10:38 18-03-2017
Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը շահագրգռված է իրենից կախյալ Հայաստանով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով