Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում 2 օր հետո. Բելառուսի ԱԳՆ ղեկավար
Sputnik Արմենիան գրում է. Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո։ Նման հայտարրարություն է արել Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը։
«Այն փաստը, մի քանի օրից բելառուսա-լեհական սահմանին հանդիպում կկայանա (հուսով եմ), ինքնին խոսուն է»,- Գոմելի շրջանում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո լրագրողներին ասել է Մակեյը։
Նշենք, որ Բելառուսի Գոմելի մարզում այսօր կայացավ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը։