211652_close_icon
views-count4553 դիտում article-date 19:10 27-02-2022

Մարդու օրգանների փոխպատվաստմանը նվիրված թողարկումը. «Կարծիք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարծիք հաղորդաշարը 1998թ. հաղորդում է թողարկել՝ նվիրված մարդու օրգանների փոխպատվաստմանը:

Հաղորդման համար շարժառիթ է դարձել Կարծիք հաղորդաշարի հեղինակի և վարողի հանդիպումը Փարիզ-Երևան թռիչքի ժամանակ, օդանավում:

Այնպես է ստացվել որ այս նույն օդանավի նախկին հրամանատար Գագիկ Նացասարդյանը առաջին Հայաստանցին է դարձել, որին փոխպատվաստվել է սիրտ: Նա պատմում էր այդ մասին պարզաբանելով, որ մեկնում է ԱՄՆ հետվիրահատական ստուգումներ անցելու համար: Նույն օդանավում էին հայտնվել նաև Նորք և Արաբկիր բժշկական կենտրոնների ղեկավարներ Լիդա Մուրադյանը և Արա Բաբլոյանը, որոնք միանշանակ կարծիքներ արտահայտեցին Հայաստանում փոխպատվաստումները զարգացնելու հետ կապված:

Այնուհետև նկարահանումները կատարվում են Երևանում՝ հանրահայտ բժշկական այդ կենտրոններում, ուր փոխպատվաստումների վերաբերյալ կարծիքներ և գնահատականներ են արտահայտում ինչպես բժիշկները, միջազգային գիտաժողովի մասնակիցները, այնպես էլ հիվանդները, որոնց երիկամ են փոխպատվաստել:

Հաղորդումը ավարտվում է Նորք բժշկական կենտրոնի սրտաբան Հրայր Հովակիմյանի հետ զրույցով, որը այա առումով կուտակած փորձ ունի ԱՄՆ և նա մանրամասն պարզաբանում է փոխպատվաստումների առանձնահատկությունները և դրանք կիրառելու անհրաժեշտությունը:

Մեկ է բոլորի կարծիքը, որ Հայաստանում կան բոլոր նախադրյալները զարգացնելու փոխպատվաստումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր