«Կարծիք» հաղորդաշարի հերթական թողարկումը կրում է «Փախստական կանայք» խորագիրը և նվիրված է փախստականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լրագրող՝ Սերգո Երիցյան
Ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան
Օպերատոր՝ Սամվել Գալստյան
Հաղորդումը նվիրված է փախստական կանանց, որոնք ապրում են Տավուշի մարզի Պտղավան, Բագրատաշեն, Զորավան, Դեբեդավան, Հաղթանակ և այլ գյուղերում:
Կանայք գլխավորը համարում էին բնակարանային խնդիրը, որը թույլ է տալիս ոչ միայն հաստատվել կոնկրետ բնակավայրում, այլև երեխաներին հաստատաուն դպրոցական կրթության տալ և կոնկրետ ծրագրեր կազմել ընտանիքի ապագայի համար:
Այնուհետև նկարահանումները շարունակվում են Երևանամերձ Քանաքեռավան գյուղում, Գեղարքունիքի մարզի Մասրիկ բնակավայրում, որոնցում ևս հիմնականը բնակարանային խնդիրն է: Դրա լուծման գործում օգնում են տարբեր միջազգային կազմակերպություններ, մասնավորապես փախստականների Նորվեգական խորհրդի Երևանյան գրասենյակը՝ Թիմ Սթրեյտի գլխավորությամբ: Նա էլ սիրով արտահայտում է մտքեր և դատողություններ ներկայի և ապագայի մասին:
Հաղորդման ավարտին պետական ծրագրի մոտեցումների մասին է խոսում ՀՀ կառավարությանը առընթեր փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը:
Հաղորդման մեջ մեծ տեղ է տրվել հենց փախստականների գնահատականներին, տեսակետներին և կարծիքներին:
Տեսագրությունը կատարվել է 2002թ.-ին և նվիրված է փախստականների օրվան:
«Կարծիք» հաղորդաշար, 2002թ.