211652_close_icon
views-count4780 դիտում article-date 12:50 19-02-2022

Կարծիք հաղորդաշարի թողարկումը՝ նվիրված Թումանյանի ծննդյան օրվան և թե արդյո՞ք հոբելյարների ժամանակն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Կարծիք հաղորդաշարի հերթական թողարկումը ներկայացնում է թե արդյոք երբ է հոբելյանների ժամանակը: Այս եզակի թողարկումը տեսագրվել է երևանի ազգային օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի Հայելապատ դահլիճում՝ երկրի անվանի գրողների, արվեստագետների, գրականագետների մասնակցությամբ (Սիլվա Կապուտիկյան, Սաղաթել Հարությունյան, Տիգրան Լևոնյան, Էդուարդ Ջրբաշյան, Վլադիմիր Աբաջյան, Լևոն Հախվերդյան, Ազատ Եղիազարյան, Հովսեփ Սեֆերյան և ուրիշներ): Հաղորդումը տեսագրվել է 1994 թվականի փետրվարի 19ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, և ոչ միայն արժևորում է ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունը, այլև բարձրաձայնում մի հարցադրում, որը առաջ է գալիս ժամանակ առ ժամանակ հանրության շրջանում. արդյո՞ք այսօր հոբելյանների ժամանակն է: Մի կողմից հաղորդման մասնակիցները արժևորում են Թումանյանին և մեր մեծ գրողներին, արվեստագետներին, մյուս կողմից էլ մեկնաբանում, որ միշտ էլ հոբելյանները նշելու, նաև արժևորելու ժամանակն է: Մանավանդ, որ այդ կարծիքն ունի հարցման մասնակիցների 73 տոկոսը: Հաղորդման ընթացքում ներկայացվում են նաև հարցազրույցներ երևանցիների հետ, որոնք հաստատում են նույն տեսակետը: Հաղորդումը եզրափակվում է Թումանյանական թեմաներով օպերային երգիչներ Հասմիկ Հացագործյանի, Մարիետա Անտոնյանի և Բարսեղ Թումանյանի ողջույն-կատարումներով:

Հաղորդման տեսագրությունը վեր է ածվում Թումանյանի ծննդյան օրվա ոգեկոչման, իսկ դա էլ ցույց է տալիս, թե որքան դժվար, նույնքան էլ հեշտ է նշել ազգային մեծերի հոբելյանները:


Լրագրող՝ Սերգո Երիցյան
Ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան
Օպերատոր՝ Սամվել Գալստյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր