211652_close_icon

ՀՀ վարչապետի հանձնարարականով Գյումրիում հաշվառվող տնակների թիվը կամփոփվի մարտի 10-ին

views-count3806 դիտում article-date 17:20 27-02-2022

ՀՀ վարչապետի հանձնարարականով Շիրակի մարզպետարանը Գյումրու համայնքապետարանի հետ հաշվառում է Գյումրիում առկա տնակների թիվը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները կամփոփվեն մարտի 10-ին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկը մարտին արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում. նիստը նվիրված կլինի աղետի գոտու հիմնախնդիրներին:

«Այն նվիրված կլինի աղետի գոտու հիմնախնդիրներին: Կայցելեն Սպիտակ և կրկին կգան Գյումրի, որպեսզի տնակային ավանների և վթարային շինությունների խնդիրն ամբողջական պատկեր ստանա»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետը։

Նմանատիպ նյութեր