Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում գարնան առաջին օրերին
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 02-03-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 2-3-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վրկ արագությամբ: