694 դիտում
12:10 30-01-2023
Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ:
«Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնելու նպատակով»,- հայտարարել է Հռոմի պապը: Տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։
Որպես ավանդույթ՝ քահանայապետն Անջելուս Դոմինի կիրակնօրյա աղոթքից հետո հանդես է գալիս միջազգային մտահոգիչ հիմնախնդիրների առնչությամբ, ինչը հեռարձակվում է ռադիո և հեռուստատեսությամբ ու լայնորեն լուսաբանվում սոցիալական ցանցերի միջոցով։ Այս ուղերձը Հռոմի Պապը հնչեցրել է հունվարի 29-ի կեսօրին՝ Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալների առջև.
Լաչինի միջանցքի հումանիտար հետևանքներին Հռոմի Պապն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։

Նմանատիպ նյութեր
889 դիտում
15:50 29-07-2023
Դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման մանրամասները
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել