211652_close_icon
views-count6379 դիտում article-date 23:13 26-02-2022

Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այցի օրակարգի հարցերին են այսօր հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել երկու երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Բացի այդ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին։

Նմանատիպ նյութեր