211652_close_icon
views-count2567 դիտում article-date 13:16 26-02-2022

Մեկնարկել են մարտական զենք կրելու իրավունք ունեցող ՊԵԿ աշխատակիցների հրաձգության կրակային վարժանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԵԿ-ի հրաձգարանում մեկնարկել են 2022թ-ի հրաձգության կրակային  վարժանքները: Մանակցել են  կոմիտեի տարբեր ստորաբաժանման աշխատակիցներ, որոնք  զենք կրելու իրավունք ունեն: 2021թ-ին կրակային վարժանքների ժամանակ վերապատրաստվել է  կոմիտեի մոտ 80 աշխատակից: Այս տարի մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը: Տարեվերջին կամփոփվեն ՊԵԿ կրակային պատրաստվածության ցուցանիշները:

Հիշեցնենք, որ  «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծն օրենսդիրն ընդունեց 2021թ-ի տարվա մարտի 3-ին: Նախագծի մշակումը պայմանավորված էր ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ:

Մարտական զենքի կիրառությունը նախատեսվում է կոմիտեի  օպերատիվ-ծառայողական, մաքսանենգության, ներքին անվտանգության և մաքսային սահմանով տրանսպորտային միջոցներում ապօրինի ապրանքների տեղափոխումը խափանելու, բացահայտելու գործընթացներում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր հրաձգարանն ունի: Այն համապատասխանում է հրաձգության անվտանգության բոլոր նորմերին` համապատասխան լիազորված մարմնի կողմից  ստացել է հրաձագային օբյեկտներ գործարկելու թույլտվություն:

Զենք պահելու, կրելու և օգտագործելու թույլտվություն ստանալու նպատակով  նոր աշխատակիցների համար ՊԵԿ ուսումնական կենտրոնում կանցկացվեն հատուկ պատրաստության դասընթացներ:
 
Մանրամասները՝ տեսանյութում                   

ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր