24442 դիտում
16:09 25-02-2022
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Mercedes-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, վարորդը ճիշտ է կողմնորոշվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում։
Այդ օրը, ժամը 19։25-ին նշված կենտրոնում և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ճանապարհին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Գ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարաական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, վարորդն իր ուժերով մարել է ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Մկրտչյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+