211652_close_icon
views-count48305 դիտում article-date 12:17 24-02-2022

Մինչ Երևանի քաղաքապետն ամպագոռգոռ հայտարարում է, թե մայրաքաղաքում չի տիրելու հակասանիտարական վիճակ, Մալաթիայում կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս. կա համաճարակի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է  ստանում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Արարատյան Մասիվ» Կուրղինյան փողոցում չգործող թիվ 88 մանկապարտեզի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից, ովքեր վրդովված հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանի ղեկավարությունը, «Վեոլիա Ջուրը», կարծես, «խրախուսում են» տարածքում տիրող հակասանիտարական վիճակն ու գարշահոտությունը։

Այսօր՝ փետրվարի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մենք ուրիշի վատը չենք կամենում, բայց արդեն մեր համբերության բաժակը լցվել է։ Քաղաքապետը, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, Վեոլիա Ջրի պատասխանատուները պետք է այդ վիճակը տենան ու այդ օդը շնչեն։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում ամիսներ շարունակ նման պատկերի ականատես լինենք։ Բազմիցս դիմել ենք «Վեոլիա Ջուր», բայց նույն հոդաբաշխ պատասխանն ենք ստացել՝ «խնդրին տեղյակ ենք, ինժեներին ասել ենք», ու բազամթիվ «Գյուլնազ տատու հեքաթները կսկսեն կարդալ»։ Հիմա ո՞նց չասես, որ «Վեոլիա Ջուրը» մեզ համար դարձել է կույրաղիք։ Արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Երևանի քաղաքապետարանը կարգի հրավիրի մեր՝ հարկատուներիս հաշվին այնտեղ վեր ընգած չինովնիկներին։ Հետո էլ խոսում են բարեկեցիկ կյանքից, սպառողներին որակյալ սպասարկում մատակարարելուց։ Եթե սա է ձեր ուղեղով որակյալ սպասարկումը, ապա դուք հաստատ ուղեղի հետ խնդիրներ ունեք։ Ասում են, թե պայքարում ենք կորոնավիրուսի տարածման դեմ; Այս վիճակը կորոնավիրուսից ավելի բեթար է։ Կորոնայի դեմ պայքարում գոնե դեղ ու դարման կա, իսկ սրա դեմ քաղաքապետարանն անզոր է, քաղաքապետարանն էլ մատը մատին չի տալիս, իսկ Վեոլիա Ջուրն էլ, ասես, 7 գոմեշի կաշի է կաշել վրեն ու չի փորձում խնդիրը լուծել։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, էնպես չի, որ սպառողներիս մեղադրեն, թե գումար ենք պարտք։ Ուզում ենք՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով ընտրվելուց հետո խոստացավ երևանցիներիս բարեկեցիկ կյանք, հիմա, եթե այդքան համարձակություն ունի, թող «Վեոլիա Ջրին» պարտավորեցնի՝ գան, էս կեղտը վերացնեն։ Քաղաքապետը կարող է նաև մանկապարտեզի տարածքն առած սեփականատիրոջը նույնպես պարտավորեցնի, որ էս խնդիրը լուծեն, հակառակ դեպքում եղանակների տաքացման հետ այստեղ կարելի է հայտարարել կարանտինային գոտի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր