Ռուսական զորքը Բելառուսի տարածքից անցել է Ուկրաինայի տարածք
Ուկրաինայի սահմանապահ զորքերը հարձակման են ենթարկվել Բելառուսի տարածքից։ Այդ մասին հայտնում է ukraine.segodnya.ua կայքը՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծռայությունը։
Ժամը 05։00-ի սահմաններում Ռուսաստանի և Բելառուսի հետ ուկրաինական պետական սահմանային գոտին հարձակման է ենթարկվել ռուսական զորքի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը։ Հարձակումներն իրականացվում են Լուգանսկի, Խարկովի, Չեռնիգովի, Ժիտոմիրի մարզերի մոտակայքում, ծանր հրետանու կիրառմամբ։
Նշենք, որ Ուկրաինան արդեն հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին։