Դամասկոսը Անկարայից պահանջում է դուրս բերել թուրքական զորքը Սիրիայի տարածքից
Սիրիայի տարածքում թուրքական բանակի առկայությունը ագրեսիա է, և Դամասկոսի արձագանքը իր ժամանակին կլինի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք ոչ լեգիտիմ ենք համարում Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի ներկայությունը և նրանց նկատմամբ գործելու ենք համապատասխան ձևով և ճիշտ ժամանակին»,-ասել է նա։
Շաաբանի խոսքով՝ Սիրիաի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած գործողությունները դուրս են Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակից։