Բաղդադը Անկարայից պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական զորքը իր տարածքից
Իրաքի կառավարությունը մեղադրել է թուրքական իշխանություններին իր տարածք ներխուժելու մեջ և պահանջել անհապաղ դուրս բերել զորքը, որն ուղարկվել էր Մոսուլի մերձակայք, հաղորդում է BBC-ն:
Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադիի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայի գործողությունները ռազմական ներխուժում են կոչվում և խախտում են Իրաքի ինքնիշխանությունը:
Կայքն ընդգծում է. «Հատկանշանական է, որ Թուրքիան աջակցում է իրաքյան քրդերին, սակայն միևնույն ժամանակ սիրիացի քրդերին իր թշնամին է համարում»: