Արման Թաթոյանը պաշտոնավարման վերջին օրը ևս մեկ դիմում է ներկայացրել ՍԴ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ քիչ առաջ ևս մեկ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` հայտնելով այդ մասին։
Քիչ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք:
Հավելենք, որ այսօր լրանում է Արման Թաթոյանի՝ ՄԻՊ պաշտոնում գտնվելու ժամկետը։