1613 դիտում
16:20 12-05-2021
Ադրբեջանը փորձում է քաղել իր վերջին օգուտները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին օրերից. Րաֆֆի Ասլանյան
Ադրբեջանը, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում դիրքերը մեր պետական սահմանի ու կենսական ռեսուրսների հաշվին առաջ տալով, փորձում է քաղել իր վերջին օգուտները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին օրերից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
«Ունենք իշխանությունն ու դրա վայելքները ամեն ինչից վեր դասող մի ապիկար, հոգեպես անառողջ ղեկավար և նրան դեռևս հավատացող որոշ շահագրգիռ ու մոլորյալ հայրենակիցներ, ովքեր նույնիսկ թշնամու առաջխաղացման վերաբերյալ ակնհայտ հավաստի տվյալները «մեդիատեռոր» են անվանում, սրանց հավանաբար կփրկի միայն սեփական վզին դրված թուրքի յաթաղանը»,-գրել է Ասլանյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ եթե ՀՀ գործող ղեկավարը հրաժարական տար դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ապա չէինք կորցնի Շուռնուխի զգալի հատվածը, Սոթքից շուրջ 2 կիլոմետր, Ներքին Խնձորեսկի զգալի հատվածը, Արավուսի պահուստային ֆոնդի հողերը և այլն, իսկ հիմա նաև Սև լիճը, Վարդենիսի հատվածից ևս 2-3 կիլոմետր։ Եվ ամենակարևորը՝ չէինք կորցնի պատերազմից հետո շուրջ 50 օր Հադրութի անտառներում պատսպարված ու կյանքի կռիվ տվող մեր տասնյակ եղբայրներին», - նշել է Ասլանյանը։
Նա ընդգծել է՝ ցավոք, սա է մեր իրականությունը։«Ունենք իշխանությունն ու դրա վայելքները ամեն ինչից վեր դասող մի ապիկար, հոգեպես անառողջ ղեկավար և նրան դեռևս հավատացող որոշ շահագրգիռ ու մոլորյալ հայրենակիցներ, ովքեր նույնիսկ թշնամու առաջխաղացման վերաբերյալ ակնհայտ հավաստի տվյալները «մեդիատեռոր» են անվանում, սրանց հավանաբար կփրկի միայն սեփական վզին դրված թուրքի յաթաղանը»,-գրել է Ասլանյանը։
Նմանատիպ նյութեր
2340 դիտում
10:28 20-06-2014
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի վերջին օգուտները․ Իրատես de facto
Այս բաժնից
760 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը