211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:33 23-02-2022

Թուրքիայի նախագահը հանդիպել է Գերմանիայի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Սենեգալի օլիմպիական մարզադաշտի բացման արարողության ժամանակ:

Թուրքիայի ղեկավարի Սենեգալ այցի օրակարգում են եղել բանակցություններ նախագահ Մակի Սալեմի հետ, մասնակցություն Թուրքիա-Սենեգալ գործարար համաժողովին, ինչպես նաև 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված Օլիմպիական մարզադաշտի բացումը, որը աֆրիկյան երկրում կառուցվել է թուրքական ընկերություններից մեկի կողմից։

Նմանատիպ նյութեր