Ջերմուկի գերեզմանատան տարածքը կընդլայնվի մեկ անձից գնման միջոցով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Վայոց ձորի Ջերմուկ համայնքի կարիքները բավարարելու համար բաց գերեզմանատան ընդլայնման նպատակով անհրաժեշտ հողամասի ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ջերմուկի համայնքապետարանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հայտնելով, որ համայնքի գերեզմանատանը սպառվել են նոր գերեզմանատեղերի համար տրամադրվող հողատարածքները և անհրաժեշտություն է առաջացել գերեզմանատան տարածքը ընդլայնել՝ գերեզմանատանը կից մասնավոր հողատարածքը քաղաքացուց գնելու միջոցով: Հողատարածքի գնումը համարվել է անհետաձգելի:
Այս որոշման արդյունքում հնարավոր կլինի նշյալ տարածքում իրականացնել հուղարկավորություններ օրենսդրությամբ սահմանված կարգով (մակերեսը՝շուրջ 2,3 հա, սեփականատիրոջ կողմից նշված արժեքը՝ շուրջ 2 մլն ՀՀ դրամ):