Մարիա Կարապետյան. Հայաստանը չպետք է հրաժարվեր «Եվրանեսթ» ԽՎ նիստը հյուրընկալելուց ադրբեջանցիների պատճառով. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի կողմից ճիշտ չէր լինի չընդունել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստը միայն այն պատճառով, որ դրան պետք է մասնակցեին նաեւ ադրբեջանցի պատգամավորները։
Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, հայտնում է News.am-ը։
Որպես փաստարկ պատգամավորը նշեց այն փաստը, որ Հայաստանի բոլոր ղեկավարները նաեւ խորհրդային շրջանում բանակցությունների սեղանի շուրջ նստել են Ադրբեջանի հետ։ Նա համաձայն չէ այն կարծիքին, որ պատերազմի արդյունքներից է կախված հակառակ կողմի հետ երկխոսություն վարելու պատրաստակամությունը։ «Երբ ես մեկնում եմ արտասահման՝ Խորհրդարանական վեհաժողովի այլ նիստերի, հանդիպում եմ բոլոր պատվիրակների, այդ թվում ադրբեջանցիների հետ»,- նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հանուն խաղաղության, անվտանգության եւ բարեկեցության ինքը պետք է դիմի այդ քայլերին։ «Անազնիվ եւ անարժանապատիվ մոտեցում է, որպեսզի ես՝ որպես կառավարող խմբակցության պատգամավոր, թաքնվեմ 18-ամյա զինվորի թիկունքում, որպեսզի նա լուծի խնդիրը, կատարի ինչ-որ գործողություններ մեր անվտանգության շուրջ»,- ամփոփեց պատգամավորը։