1225 դիտում
19:42 16-03-2015
Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը
Մարտի 17-18-ը Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Վեհաժողովի համատեքստում մարտի 16-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեիդի Հաուտալայի եւ Բորիս Տարասյուկի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների, Արեւելյան գործընկերության
քաղաքացիական հասարակության ֆորումի եւ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ քաղաքացիական հասարակության համատեղ քննարկում:
Արեւելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու գործընկեր երկրների խորհրդարանականները քննարկել են Արեւելյան գործընկերության ձեռքբերումներն ու մարտահրավերները: Բանախոսներն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված ռազմավարական նոր իրավիճակին եւ որոշ երկրների նկրտումներին, ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացման գործում արձանագրված հաջողություններին ու ձախողումներին:
Անդրադարձ է եղել Եվրոպական հարեւանության եւ ԵՄ տարածաշրջանային քաղաքականությանը, դրա գործիքների վերանայման վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկներին ու տեսակետներին:
Բացման խոսքում Եվրանեսթի համանախագահ Բորիս Տարասյուկը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է կարծիքներ փոխանակելու համար:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ղեկավար, Լեհաստանը ներկայացնող Քշիշտոֆ Բոբինսկու խոսքով՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն առաջընթաց է գրանցել այս տարիներին, որը ողջունելի է: Նա կարեւորել է իրականացվող բարեփոխումները, անդրադարձել է նաեւ քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանների համատեղ
աշխատանքին: Դիմելով ԵԽ անդամ երկրներին՝ նա կոչ է արել հավատարիմ մնալ որդեգրված սկզբունքներին, աշխատել քաղաքացիական ֆորումի ներկայացուցիչների հետ՝ ապահովելու համար ժողովրդավարական սկզբունքների իրականացումը:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոն, անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը, նշել է, որ այն Արեւելյան գործընկերության երկրներում նոր է ձեւավորվում եւ դեռեւս չունի իր ինստիտուցիոնալ կառուցվածքը, սակայն ապացուցել է իր հավատարմությունը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների գերակայությանը:
Բաց հասարակություն հիմնադրամի ներկայացուցիչ, Վրաստանը ներկայացնող Վանո Չխիկվաձեն խոսել է վերջին տարիներին Վրաստանի ձեռքբերումներից եւ թերացումներից, անդրադարձել մարտահրավերներին: Նա, մասնավորապես անդրադարձել է Վրաստանի դատական իշխանության, անձնական տվյալների, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:
Վրաստանը ներկայացնող տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նինո Եվգենիձեն խոսել է Վրաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրին անդամակցության մասին եւ նշել արձանագրած հաջողությունները:
Մոլդովայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իոն Մանոլեն բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության դերը Արեւելյան երկխոսության համատեքստում: Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է հետազոտություն, որը վերաբերում է վեց երկրների՝ Արեւելյան գործընկերությանն ինտեգրման գործընթացներին:
Քննարկումն ամփոփել է Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան հասարակական գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Նա, անդրադառնալով քննարկման թեմային, նկատել է, որ քաղաքացիական հասարակությունը կարեւոր է յուրաքանչյուր երկրի համար:
Նմանատիպ նյութեր
957 դիտում
22:56 17-03-2015
Մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
981 դիտում
15:46 18-03-2015
Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
1567 դիտում
23:36 17-03-2015
Արտակ Զաքարյանի ելույթը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
Այս բաժնից
694 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2023 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
922 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց