Հրապարակվել են Լվովում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած վիճաբանության ու ծեծված ադրբեջանցիների լուսանկարները
Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 16-ին մի խումբ հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած վիճաբանության ու հայերի կողմից, մեղմ ասած, ծեծված ադրբեջանցիների լուսանկարներն են հայտնվել սոցցանցում:
Շահրիյար Մահարամովը, Ռաջաբ Մահարամովը, Ռուսլան Մամեդովը, Իլգար Մահարամովը, Ռաշադ Մամեդովին և Վուսալ Ջալալովը տեղափոխվել են հիվանդանոց մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/17/85366/]տեղեկացրել [/url]էինք, որ միջադեպը տեղի էր ունեցել Լվովի սրճարաններից մեկի մոտ: Unian.net-ի փոխանցմամբ՝ մարմնական վնասվածքներ էին ստացել 6 հոգի: Ականատեսները պատմել էին, որ ծեծկռտուքին մասնակցել էր մոտ 20 մարդ: Սա պատասխանն էր օրեր առաջ Լվովում Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հանդեպ Ադրբեջանի թիմի սադրանքին ու հարձակման փորձին այն բանից հետո, երբ Դավիթը ադրբեջանցու հետ մենամարտում հաղթանակ տարավ:
Հիշեցնենք, որ արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է: