211652_close_icon
views-count2295 դիտում article-date 13:40 22-02-2022

Արթուր Ղազինյան․ ԼՂՀ-ն եղել է, կա եւ կմնա հայկական. news.am

Նրանք, ովքեր Հայաստան են այցելում լավ մտադրություններով, համարժեք պատասխան կստանան, իսկ նրանք, ովքեր այցելում են վատ մտադրություններով, պատմական հեռանկարում պարզապես կանհետանան։

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ավանդական քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում, զիջում են իրենց տեղը պոպուլիզմին։     

Ղազինյանը զարմանք հայտնեց, որ այսօր Եվրոպան թույլ է տալիս երկակի ստանդարտներ, որոնք հետագայում հանգեցնում են արյունահեղության։ Նակոչ արեց հետեւել եվրոպական արժեքների պահպանմանը՝ հիշեցնելով, որ 2020թ․ Ադրբեջանը եւ Թուրքիան հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ՝ դիմելով ահաբեկիչների օգնությանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր