28584 դիտում
12:26 22-02-2022
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 69-ամյա վարորդը 06-ով բախվել է ծառերին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 69-ամյա Բենիկ Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Տեղում Ն. Պետրոսյանի կարգադրությամբ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը վարորդին ենթարկեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա սթափ է։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+