1765 դիտում
10:49 22-02-2022
Քարոզչության տակ գտնվողները շտապում են դիրքորոշում հայտնել․ գործելակերպի նմանություններն ու տարբերությունները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես եւ սպասվում էր` Ուկրաինայի շուրջ լարվածությունն աճում է: Զուգահեռաբար սրվում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակասությունները՝ առայժմ նշաններ չկան, որ կողմերը պատրաստ են այս հարցերում փոխադարձ զիջումներ անելու: Ուկրաինական բանակի ակտիվացումը Դոնբասում, եւ Կրեմլի հայտարարությունը՝ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին, այդ էսկալացիայի հերթական քայլերն են՝ հեռու գնացող աշխարհաքաղաքական հետեւանքներով: Այդ ամենն ուղեկցվում է քարոզչական պատերազմով՝ իր ողջ գործիքակազմով՝ կեղծ լուրերից մինչեւ կոպիտ վիրավորանքներ:
Քարոզչությունը պարտավոր է լինել պարզունակ, կացնային, երեւույթի մեջ որեւէ երանգ, առավել եւս՝ տարբեր կողմեր չտեսնող, քանի որ նախատեսված է զանգվածների համար: Դրա ազդեցության տակ են ընկնում համապատասխան ուղեղ ունեցող մարդիկ, որոնք, երկու կողմերից էլ մեծամասնություն են կազմում: (Ի դեպ, Հայաստանում էլ շատերը, գտնվելով այդ քարոզչության ազդեցության տակ, շտապում են դիրքորոշում հայտնել՝ անվերապահորեն պաշտպանելով այս կամ այն կողմը):
Կան, այնուամենայնիվ, որոշակի հատկանիշներ, որոնք տարբեր ձեւով են բնութագրում «հակամարտող կողմերը»՝ մոտիվացիայի եւ գործելակերպի առումով: Առաջինն այն է, որ «ամերիկյան քարոզչություն»՝ որպես միասնական երեւույթ, գոյություն չունի. ԱՄՆ-ում չկա «իշխանական խոսափողերի» մենաշնորհ՝ խոշորագույն լրատվամիջոցները պարտադրված չեն վերարտադրել պաշտոնական տեսակետները:
Մինչդեռ Ռուսաստանում դաշնային հեռուստաալիքները զբաղված են նույն տեսակետների կացնային քարոզչությամբ: Դրանք, կարելի է ասել, 1970-ականների «Պրավդա» թերթի հեռուստատեսային տարբերակներ են: Ընդ որում, թեեւ դա հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակաշրջանի խորհրդային քարոզչությունը, այնուամենայնիվ, աչքի է զարնում այն ժամանակվա խորհրդային քարոզիչների (օրինակ, Յուրի Ժուկովի կամ Վալենտին Զորինի) ավելի բարձր մտավոր մակարդակը եւ ավելի լայն մտահորիզոնը՝ ռուսաստանյան այսօրվա «հայրենասիրական լրագրության» ներկայացուցիչների հետ համեմատ:
Երկրորդ տարբերությունն ավելի խորքային է. շարքային ամերիկացիներին Ուկրաինայի հետ կապված խնդիրներն առանձնապես չեն հուզում: Շարքային ռուսաստանցիների համար այդ բոլոր իրադարձությունները (Ղրիմի, իսկ հիմա արդեն՝ նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի «նվաճումը») ունեն սկզբունքային նշանակություն՝ դա իրենց երկրի հզորության, կայսրական զգացմունքների, ինքնահաստատման բաղադրիչներից է: Արտաքին եւ ներքին թշնամիներ ունենալն այս դեպքում ազգային ինքնության կարեւոր տարր է: Նման ձեւով ուկրաինացիների համար ռուսներին հակադրվելն ազգաշինության կարեւոր մասն է:
Եվ վերջապես. Միացյալ Նահանգները (ինչպես եւ ժամանակին Խորհրդային Միությունը) աշխարհում ունի բազմաթիվ դաշնակիցներ: Ռուսաստանի դաշնակիցների թիվը բավականին սահմանափակ է, եւ այդ երկիրն օգտվում է բոլոր հնարավորություններից՝ ինչ-որ մեկին «դաշնակից» հայտարարելու համար: Այսօր, օրինակ, «դաշնակից» է հռչակվել Ադրբեջանը: Այսպիսով, Ռուսաստանն ունի երկու դաշնակից, որոնցից մեկը մյուսի երկու նախկին ղեկավարների նկատմամբ «միջազգային հետախուզում» է հայտարարել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2708 դիտում
10:40 10-05-2016
Իսրայելի և Հայաստանի նմանություններն ու տարբերությունները. «Առավոտ»
2514 դիտում
19:25 29-11-2020
Արթուր Ղազինյան. Շտապում է պարոն մեղադրյալը, շատ է շտապում
962 դիտում
20:00 19-01-2015
Կամփոփվի Եվրոպայի խորհրդի 2014 թ. «Լավագույն գործելակերպի ծրագիրը»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»