2747 դիտում
10:40 10-05-2016
Իսրայելի և Հայաստանի նմանություններն ու տարբերությունները. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այս օրերին մոդայիկ են Հայաստանի և Իսրայելի համեմատությունները։ Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ է, որքան հրաժարվել որևէ զուգահեռներից։ Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում։ Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետև՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատև պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն են ստեղծել «զրոյից»։ Կարևոր տարբերություն եմ համարում նաև այն, որ հավատը, կրոնը մեզանում, ի տարբերություն Իսրայելի, պետականաստեղծ նշանակություն չի ունեցել։ Իհարկե, պետք է նաև ընդունել, որ զարգացած երկրներում, առաջին հերթին Միացյալ Նահանգներում, պետական որոշում ընդունողների շարքերում հայեր չկան, իսկ հրեաները շատ են։
Դա չի նշանակում, որ մենք Իսրայելից ընդօրինակելու բաներ չունենք։ Նախևառաջ, իհարկե, «ոչ բարյացակամ» շրջապատում գտնվող պետության կառավարման արևմտյան ժողովրդավարության մոդելների ներդրումը՝ լեգիտիմ, բնակչության մեծամասնության անվերապահ վստահությունը վայելող իշխանության ձևավորումը։
Երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է։ Այնպես չէ, որ Իսրայելում այդ երևույթը չկար։ Սակայն այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դատվեցին կոռուպցիայի համար, այդ արատը զգալիորեն նահանջեց։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Միացյալ Նահանգները Իսրայելին տարեկան 10 միլիարդ դոլար է տալիս, (մեզ էլ կտա սկզբում՝ ավելի քիչ), եթե գողությունը վերացնենք։
Երրորդը՝ հասարակության մշտական մոբիլիզացիան է։ Իսրայելցիները գիտեն, որ իրենց երկրի սահմանի որևէ տեղում ցանկացած պահի կարող են սկսվել ակտիվ մարտական գործողությանները և պատրաստ են հզոր հակահարված տալ դրան։ Այդ ամենը չի խանգարում այդ երկրին զարգացնել գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը... »։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6877 դիտում
20:15 12-05-2016
Ճագարների և նապաստակների տարբերությունները
1453 դիտում
10:40 09-04-2019
Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության նմանությունն ու տարբերությունները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»