2030 դիտում
10:43 18-02-2022
Թեման՝ դավադրությունների տեսությունն է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Փետրվարի 2-ին «Առավոտը» տեղեկություն էր հրապարակել մի ահազանգի մասին, որը ստացել էր ոստիկանությունը՝ Երեւանի մանկապարտեզներից մեկում դաստիարակներն ու դայակները բռնություն են կիրառում մի երեխայի հանդեպ, որի հայրը պակիստանցի է, մայրը՝ հայ: Նույն օրը ոստիկանությունը հաստատեց, որ նման ահազանգ իսկապես ստացել է:
Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք երեք հանգամանքի վրա.
1/ «Առավոտը» չէր պնդում եւ հիմա էլ չի պնդում, որ նման բան է տեղի ունեցել (կամ տեղի չի ունեցել), տեղեկությունն ահազանգի մասին էր,
2/ մենք բազմիցս հարթակ ենք տրամադրել «հակառակ կողմին», այսինքն՝ նրանց, ովքեր մեղադրվում են,
3/ մենք ունեինք բոլոր տվյալները, բայց չէինք հրապարակել ո՛չ մանկապարտեզի համարը, ո՛չ էլ դաստիարակների եւ երեխայի անունները:
Այդ տեղեկության հրապարակմանը հետեւեց ֆեյսբուքյան, ինձ համար՝ սովորական, արձագանքը. մարդիկ մի քանի ժամում, համակարգչի առաջ նստած, քննություն կատարեցին, պարզեցին, որ ամեն ինչ սուտ է, եւ որ բողոքող կինը ցանկանում է իրականում արտասահման մեկնել եւ հենց դրա համար է այդ ամենը հորինել: (Չնայած, առաջ անցնելով, ասեմ, որ այդ կինը պնդում է, թե ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ Հայաստանից):
Այդ խնդրին ընդհանրապես չէի անդրադառնա՝ համացանցում ամեն օր եմ նման «փորձագիտական կարծիքներ» կարդում, նաեւ՝ լրատվամիջոցների հասցեին մեղադրանքներով ու վիրավորանքներով համեմված: Այս պարագայում ուշագրավն այն է, որ մանկապարտեզում կատարվող բռնությունների վերաբերյալ ահազանգի տեղեկատվության մեկնաբանությունների մեջ «մտել է» ազգային անհանդուրժողականության թեման: Իբր մենք եւ մի շարք այլ լրատվամիջոցներ, «հայտնի կենտրոններից ղեկավարվելով», հնարել ենք այդ լուրը՝ ցույց տալու համար, որ մենք՝ հայերս, անհանդուրժող ենք: Կային նաեւ ուղղակի մեղադրանքներ, որ դա ադրբեջանական պատվեր է:
Կարծում եմ, այդ կասկածները փարատվեցին, երբ բողոքը հնչեցնող կինը մանրամասն հարցազրույց տվեց մի շարք լրատվամիջոցների, որոնց մեջ «Առավոտը», ի դեպ, չկար: Չեմ բացառում, կրկնեմ, որ նրա ասածները ծայրից ծայր սուտ են՝ խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ այդ հարցազրույցից հետո անգամ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնողներից ոչ մեկը, վստահ եմ, լրատվամիջոցներից ներողություն չի խնդրի:
Կարծում եմ, մանկապարտեզում կատարված միջադեպի մեջ (եթե այն իսկապես տեղի ունեցել) ազգային թեմա ընդհանրապես չկա: Փոխարենը կա Հայաստանի դպրոցներում եւ մանկապարտեզներում գոյություն ունեցող բարքերի թեման: Իսկ արձագանքների մեջ ես տեսնում եմ դավադրապաշտության եւ պարանոյայի թեման: Համենայնդեպս, վերապահում անեմ, որ այդ հոդվածը պայմանավորված չէ Գվատեմալայի եւ Ավստրալիայի հարաբերություններով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6696 դիտում
10:55 15-11-2017
Մի կողմից՝ լաչառություն, մյուս կողմից՝ դավադրությունների փնտրտուք. «Առավոտ»
4127 դիտում
09:25 04-06-2020
Բիլ Գեյթսը, նրա շուրջ դավադրությունների տեսությունը և հաջորդ համաճարակների հնարավորությունը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը