211652_close_icon
views-count5036 դիտում article-date 16:02 17-02-2022

1-2 հուշարձանի հետ կապված, որոնք արդեն համարվում են վերականգնված, ես դիտողություններ եմ արել. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԿԳՄՍՆ 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 3,265,536.3 հազար դրամի չափով:

ԿՍԳՄ նախարար Վահարմ Դումանյանը թվարկեց, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. «Թվով 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի բարելավմանը, թվով 10 մանկապարտեզների մոդուլային շենքերի կառուցմանը, ինչպես նաեւ թվով 12 մանկպարտեզների մոդուլային շենքերի նախագծմանը, թվով 21 մոդուլային դպրոցների շենքերի կառուցմանը, ինչպես նաեւ 10 մոդուլային դպրոցների նախագծմանը, թվով երկու դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը, թվով 17 հանրակրթական ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցմանը եւ 5 մարզադահլւիճների վերակառուցմանը, թվով 1 բուհի շենքի հիմնանորոգմանը, թվով 2 մարզադպրոցի կառուցմանը, թվով մեկ թանգարանի ջեռուցման եւ օդափոխության համակարգով ապահովմանը, թվով 4 հուշարձանի վերականգնմանը եւ թվով 4 հուշարձանի նախագծմանը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոել Փաշինյանը թվարկեց այդ բոլոր հաստատությունների ցանկը, որոնք ընդգրկում էին Հայաստանի ողջ աշխարհագրությունը: Նա նաեւ նշեց. «Ես մի քանի աշխատանքներ վիզուալ տեսել եմ: Շատ կարեւոր է ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ էսթետիկական որակը հատկապես վերականգնվող հուշարձանների պարագայում: 1-2 հուշարձանի հետ կապված, որոնք արդեն համարվում են վերականգնված, ես  դիտողություններ եմ արել, հանձնարարականներ տվել եւ ակնկալում եմ, որ դրանք պատշաճ ձեւով եւ ժամկետներում կիրականացվեն»:

Նմանատիպ նյութեր