211652_close_icon
views-count2108 դիտում article-date 15:00 17-02-2022

Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկել ենք Հոլանդիա, ստացել ենք արդյունքները. նախարար․ NEWS.am

44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների նույնականացման աշխատանքները ավարտվել են, հետազոտման մեջ գտնվող որեւէ փորձանմուշ այս պահին չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Գրում է NEWS.am-ը։

Նրա խոսքով, կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք քայքայված էին, դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը: Դրանք, նախարարի խոսքով, «առանձին առխիվացրած են»:

«Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկել ենք Հոլանդիա, ստացել ենք արդյունքները, այս պահին կարելի է ասել, որ նույնականացման գործընթացը ամբողջովին ավարտված է», - ասաց նախարարը:

Սակայն, նրա խոսքով, կան մասունքներ, որոնք նույնականացված են, բայց դեռ հուղարկավորված չեն:

«Դեռ ունենք դեպքեր, երբ նույնականացումը ավարտվել է, անգամ մի քանի կրկնվող հետազոտությունների արդյունքների պարագայում էլ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու եւ հուղարկավորելու: Մենք հասկանում ենք, որ սա շատ ցավոտ, դժվար պրոցես է, եւ քննչական կոմիտեն, եւ այլ մատկան մարմինները զբաղվում են, որ այս ընթացքը հնարավորինս արագ կերպով մենք ավարտին բերենք», - ասաց Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր