2731 դիտում
14:10 17-02-2022
Արցախից տեղահանված ընտանիքները հիփոթեքով բնակարան գնելու դեպքում պետական աջակցություն կստանան
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում հաստատեց Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին, այդ ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակն ընդլայնվում է:
Այս որոշմամբ սահմանվում է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագիրը, ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները։
Նախագծի 16-րդ կետում նշված ֆինանսավորման չափերի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրի շրջանակներում խրախուսվում է Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերումն ու անհատական բնակելի տների կառուցումը և տեղահանված բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր։
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում տարեկան մինչև 3.4 մլրդ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր
2841 դիտում
20:46 23-03-2021
Ստեփանակերտում կառուցվող շենքում բնակարան կստանան նաև Շուշիից և Հադրութից տեղահանված ընտանիքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2091 դիտում
19:56 17-02-2022
Արցախից տեղահանվածները հիփոթեքային վարկ ձևակերպելու կամ տուն կառուցելու դեպքում պետական աջակցություն կստանան
1469 դիտում
14:22 27-01-2022
Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 2 ամիս դրամական աջակցություն կստանան
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն